Դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը Հայաստանում երկու համերգ կունենա

Armenpress 10:58, 26 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի անվանի դաշնակահար, կոմպոզիտոր, դասական և էթնիկ երաժշտության կատարող Ռիչարդ Կլայդերմանը հանդես կգա Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչ «Invitro Production» ընկերությունից, արտիստը կունենա երկու համերգ:

«Ռիչարդ Կլայդերմանը մարտի 13-ին և 14 –ին հանդես կգա Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Տոմսերի վաճառքը կսկսվի մի քանի օրից»,-նշեցին ընկերությունում: Ռիչարդ Կլայդերմանը սկսել է դաշնամուր նվագել իր հոր ղեկավարությամբ, ով երաժշտության ուսուցիչ էր: 12 տարեկանում ընդունվել է կոնսերվատորիա, և ուսման համար վճարելու, ինչպես նաև կատարելագործվելու համար սկսել է նվագել: Համաշխարհային ճանաչում ունեցող «Ballade pour Adeline» ստեղծագործությունը, որը գրել է Պոլ դե Սեննեվիլը, նրան աստղ է դարձրել:

«Ballade pour Adeline»՝ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am