Հենրիխ Մխիթարյանը միացել է թիմի մարզումներին

Armenpress 19:20, 23 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  միացել է թիմի մարզումներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մխիթարյանը լուսանկարներ է տեղադրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում, որոնցից պարզ է դառնում, որ ֆուտբոլիաստը սկսել է ակտիվորեն մարզվել թիմակիցների հետ:

Ֆուտբոլիստը նաև գրառում է կատարել, որում իր ուրախությունն է հայտնել թիմի մարզումներին միանալու համար: «Շատ ուրախ եմ թիմի մարզումներին միանալու համար»,- գրել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել 2014թ. դեկտեմբերի 13-ին «Հերտա»-ի հետ խաղի ընթացքում: Հանդիպման 35-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվել էր վնասվածքի պատճառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am