Ադրբեջանական դիպուկահար խմբի հրամանատարն ընկել է հայուհու դիպուկ գնդակից

Armenpress 17:18, 23 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Ադրբեջանի զինված ուժերի նախաձեռնած արկածախնդրության հետեւանքով ունեն լուրջ կորուստներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին միայն ցերեկային ժամերին Քարվաճառի հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 զինծառայող, դիպուկահար խմբի հրամանատարն էլ զոհվել է Արցախի հարավում: «Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականությունը սեփական զինվորների ու նրանց հարազատների հանդեպ: Այսօր միայն ցերեկային ժամերին նրանք կորցրել են երեք զինծառայող Քարվաճառի հատվածում, իսկ Արցախի հարավում մեկ դիպուկահար խմբի հրամանատար, որը ընկել է հայուհու դիպուկ գնդակից: Ադրբեջանի քաղաքացիները թող իմանան, որ իրենց զավակները ոչ միայն զոհվում են, այլ նաև անարգվում սեփական ղեկավարության կողմից»:

Հայ-ադրբեջանական սահմանին շուրջ մեկ ամիս է լարված իրավիճակ է: Ադրբեջանական զինուժը տարբեր ուղղություններով դիվերսիաներ է իրականացնում: Շատացել են հրադադարի խախտման դեպքերը: Հունվարի 23-ի առավոտյան եւս դիվերսիոն փորձի հետմղման ժամանակ զոհվել է երկու զինծառայող, կան վիրավորներ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am