Լևոն Ջուլֆալակյանը հիվանդանոցում է. կյանքին վտանգ չի սպառնում

Armenpress 16:05, 22 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«Այո, Ջուլֆալակյանը Ծաղկաձորում էր, երեկ երեկոյան միասին եկանք հիվանդանոց, սակայն հիմա արդնե իրեն լավ է զգում և մի քանի օրից դուրս կգրեն: Իրեն լավ չէր զգում և ստենտ են դրել: Հիմա պրոֆիլակտիկայի համար հիվանդանոցում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը:

Լևոն Արսենի Ջուլֆալակյան (ծն. 1964, Գյումրի, Հայկական ԽՍՀ) հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի (1986) և Օլիմպիական խաղերի (1988) չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1988),1983 թ. ԽՍՀՄչեմպիոն, Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am