Հասարակական գործիչները փորձում են հասկանալ` ինչպես հնարավոր դարձավ Գյումրիում կատարավածը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղի ունեցած սպանությունը քրեական լուրջ հանցանք էր, որը պետք չէ քաղաքականացնել և օգտագոծել հայ-ռուսական հարաբերությունները խաթարելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հրապարակախոս Սեդա Վերմիշևան: «Սրան քաղաքական կամ էթնիկական բնույթ պետք չէ հաղորդել: Այս դեպքը քրեական լուրջ հանցանք է, և պետք է քննության ենթարկվի երկու պետությունների մասնակցությամբ: Սակայն պետք չէ մոռանալ հանցագործի անձի մասին, քանի որ չի բացառվում, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել: Այս մասին ռուսական մամուլում տարբեր հրապարակումներ են եղել: Իսկ այն հարցը, թե ինչ է անում հոգեկան հիվանդություն ունեցողը ռուսական զինված ուժերում, ինքս էլ կցանկանայի հարցնել ռուսաստանյան իշխանությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Վերմիշևան:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մատնանշեց Ռուսաստանում գործող օրենքի այն կետը, որի համաձայն` եթե ընտանիքում կա հանցագործ, ապա ընտանիքի այլ անդամը չի կարող ուղարկվել ծառայության այլ պետությունում: «Հենց այդ օրենքից էլ ելնելով, ես հակված եմ, որ հանցագործը շատ հստակ ծրագիր է կատարել: Պերմյակովը աղանդավոր է և այս ողջ ընթացքում կապ է ունեցել աղանդավորների հետ: Կան մի շարք հարցեր, որոնք դեռևս պետք է պարզի մեր քննչական մարմինը: Մենք պետք է իմանանք` մեր անվտանգության հետ խաղացել են անգիտակցաբա՞ր, թե` մտածված»,- նշեց նա: Սարգսյանը պնդեց իր այն վարկածը, որ Վալերի Պերմյակովը հոգեկան հիվանդ չի եղել:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ շեշտեց այն հանգամանքը, որ եթե ռուսական բազան գործում է ՌԴ իրավասության ներքո, ապա ռուս սահմանապահները, որոնք պահպանում են հայ-թուրքական սահմանը, գործում են Հայաստանի իրավասության ներքո: «Անկախ նրանից, թե սահմանի մոտակայքում ում էին բռնել ռուս սահմանապահները, նրանք պետք է այդ անձին հանձնեին հայկական կողմին, այնինչ` եղավ հակառակը: Բացի այդ, չեմ հավատում այն փաստին, որ հոգեկան խանգարում ունեցող անձին ռուսները կուղարկեին իրենց բազա»,- ասաց նա:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերելեն հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:
- ԱԺ պատգամավորները ԱՄՆ-ում կմասնակցեն խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին
- Կառավարությունը մանրամասն քննարկում է վարձկանների վերաբերյալ իրավական
բոլոր հնարավոր գործընթացները
- Փաստաբանները կփորձեն պարզել Պերմյակովի միայնակ կամ այլ անձի աջակցությամբ գործելու
հանգամանքը
Փաստաբանները փորձագիտական եզրակացության հիման վրա ունեն բուն սպանության գործընթացի մասին ընդհանուր պատկերացումներ: - ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանը ստացել է Ավետիսյանների ընտանիքի
սպանության գործը
Հյուսիսկովկասյան շրջանի զինվորական դատարանից տեղեկացնում են, որ շուտով տեղի կունենա նաեւ գործով առաջին դատավարությունը: - Ավետիսյանների իրավահաջորդները դեռևս չեն ծանոթացել ռուսական կողմի տրամադրած
նյութերին
«Դատաքննությունը պետք է իրականացվի հանցագործության կատարման վայրի` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում»,-նշեց Երեմ Սարգսյանը: