Ողջ Գյումրին սգում է Ավետիսյանների հարազատների հետ
ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջ Գյումրին սգում է Ավետիսյանների հարազատների հետ: Գյումրեցիների հոսքը Սբ Նշան եկեղեցի չի դադարում: Այն բանից հետո, երբ հունվարի 13-ին երեկոյան դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների աճյունները տեղափոխվեցին եկեղեցի, այն, ինչ կատարվում է եկեղեցում, աննկարագրելի է: Եկեղեցու մուտքի մոտ հերթապահում են շտապ բուժօգնության բրիգադները, իսկ Աբովյան փողոցը, որտեղ գտնվում է եկեղեցին, հսկվում ՀՀ ՃՈ կողմից:
«Բոլորս Ավետիսյան ենք: Սա մեր վիշտն ու ցավն է» խոսքերով մարդիկ շարժվում են դեպի եկեղեցի: Եկեղեցում ավելի ուշ, հունվարի 14-ին ժամը 17:00-ին կկատարվի հոգեհանգստի կարգ, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 15-ին ժամը 13:00-ին:
Շիրակի մարզպետի հրահանգով ստեղծվել է մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից կազմված համատեղ աշխատանքային խումբ, որը կկանոնակարգի հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի և հուղարկավորության հետ կապված աշխատանքները: Աշխատանքային խումբը ղեկավարում է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
- ԱԺ պատգամավորները ԱՄՆ-ում կմասնակցեն խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին
- Կառավարությունը մանրամասն քննարկում է վարձկանների վերաբերյալ իրավական
բոլոր հնարավոր գործընթացները
- Փաստաբանները կփորձեն պարզել Պերմյակովի միայնակ կամ այլ անձի աջակցությամբ գործելու
հանգամանքը
Փաստաբանները փորձագիտական եզրակացության հիման վրա ունեն բուն սպանության գործընթացի մասին ընդհանուր պատկերացումներ: - ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանը ստացել է Ավետիսյանների ընտանիքի
սպանության գործը
Հյուսիսկովկասյան շրջանի զինվորական դատարանից տեղեկացնում են, որ շուտով տեղի կունենա նաեւ գործով առաջին դատավարությունը: - Ավետիսյանների իրավահաջորդները դեռևս չեն ծանոթացել ռուսական կողմի տրամադրած
նյութերին
«Դատաքննությունը պետք է իրականացվի հանցագործության կատարման վայրի` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում»,-նշեց Երեմ Սարգսյանը: