Դոլարն աստիճանաբար թանկանում է. միջին փոխարժեքը 465.09 դրամ է

Armenpress 16:53, 27 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` դեկտեմբերի 27-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 3.51 դրամով  և կազմել  465.09  դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.28 դրամով և կազմել  567.13 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության  հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով` կազմելով  8.85 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 5.46 դրամով և կազմել 723.49  դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը դեկտեմբերի 26-ին կազմել է 17 հազար  580.98 դրամ, արծաթի գինը՝ 235.81  դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 689.39 դրամ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am