Շուրջ 100 հազար մարդ Է տարհանվել Ինդոնեզիայում մոլեգնող հեղեղումների հետեւանքով

Armenpress 14:04, 27 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայում մոլեգնող հեղեղումների հետեւանքով շուրջ 100 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները եւ տեղավորվել փախստականների ժամանակավոր կենտրոններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Jakarta Post թերթի Էլեկտրոնային տարբերակը:

Առավել ծանր իրադրություն Է ստեղծվել Աչեխի նահանգում (Սումատրա կղզի), որտեղ վերջին մի քանի օրերին չդադարող հորդառատ անձրեւներն օթեւանից զրկել են ավելի քան 94 հազար մարդու: Շատ բնակավայրերում ջրի մակարդակն անցնում Է 2 մետրից: Տեղի իշխանությունները խոստովանում են, որ տարհանումը դանդաղ Է ընթանում, քանի որ անհրաժեշտ սարքավորումների պակաս Է զգացվում: Աշխատանքներում ներգրավված են զինծառայողներն ու կամավորները:

Վտանգավոր իրադրություն Է ստեղծվել նաեւ Ճավա կղզում, որն իր 143 մլն բնակչությամբ ամենախիտ բնակեցված կղզին Է աշխարհում: Նրա կենտրոնական եւ արեւմտյան մասերը նույնպես հայտնվել են առատ տեղումների իշխանության ներքո, որոնք հանգեցրել են սաստիկ հեղեղումների: Ներկայում այնտեղ իրենց տները լքել են մի քանի հազար մարդ. զոհերի մասին չի նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am