Ստեփանակերտից հորդորում են տուրք չտալ դիվերսիայի մասին ադրբեջանական ապատեղեկատվությանը. պարզաբանում

Armenpress 12:47, 27 Դեկտեմբեր, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հորդորում են չտրվել ադրբեջանական կողմի սադրանքներին եւ շահարկումներին ու սպասել ԼՂՀ ՊԲ պաշտոնական հայտարարությանը: «Արցախյան կողմը երբեք չի դիմել դիվերսիոն գործողությունների, քանի որ դա մեր ոճը չէ: Մենք նման տարբերակով հարցեր չենք լուծում: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հայկական կողմը դիվերսիա է իրականացրել եւ ունենք ռազմագերի, ապա ես կհորդորեի չտրվել ադրբեջանական շահարկումներին եւ սպասել պաշտոնական հաղորդագրության ԼՂՀ պաշտպանության բանակից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` դեկտեմբերի 26-ի երեկոյան հայկական կողմը Աղդամի հատվածից իրականացրել է դիվերսիոն գործողություն, որի հետեւանքով ԼՂՀ ՊԲ մեկ զինծառայող գերի է ընկել: Ըստ «ԱՊԱ»-ի` գերի ընկնողը Արսեն Բաղդասարյանն է:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am