Շիրակի մարզպետի ամանորյա ցանկությունը խաղաղությունն է

Armenpress 21:55, 26 Դեկտեմբեր, 2014

ԳՅՈՒՄՐԻ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ամանորյա ցանկությունը խաղաղությունն է: Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Ֆելիքս Ցոլակյանը: «Առաջին հերթին մաղթում եմ խաղաղություն, հետո` մնացածը: Ցանկանում եմ մաև բարեկեցություն: Ցանկանում եմ, որ այն մարդն, ով այսօր հնարավորություն չունի  մարդավայել նշելու Ամանորը, թո՛ղ այդ մարդու համար ստեղծվեն պայմաններ: Կուզենայի այդ հարցում հավասարություն լիներ: Աստված թող այդ մարդկանց հաջողություն տա, մենք էլ կանենք մեզանից կախվածը»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին`  Շիրակի մարզպետն անդրադարձավ նաև սոցիալական խնդիրներին ու աղքատության ցուցանիշներին: «Մենք պետք է ամեն ինչ անենք սոցիալական իրավիճակը մեղմելու ուղղությամբ. սա կլինի մեր խնդիրը, իսկ  2014 թվականն, ընդհանուր առամամբ,   ամփոփում ենք դրական տոնայնությամբ և դրա համար բոլոր հիմքերն ունենք», -ավելացրեց մարզպետը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am