Ադրբեջանում ոստիկաններին արգելել է օգտվել սոցցանցերից

Armenpress 19:49, 26 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը ոստիկան աշխատակիցներին արգելել է օգտվել սոցիալական ցանցերից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով qafqazinfo.az լրատվական կայքը, վերջին շրջանում ՆԳՆ-ին լրջորեն անհանգստացրել են սոցիալական ցանցերում ծառայության մեջ գտնվող ոստիկանների գրառումները: Որոշ ոստիկաններ սոցցանցերում տեղադրել են ոստիկանական հագուստով եւ զենքով իրենց լուսանկարները, ինչն էլ դարձել է նոր արգելքի պատճառ: Ղարադաղի շրջանի ոստիկանության վարչության սոցիալական ցանցում զենքով լուսանկար տեղադրած աշխատակիցը խստորեն պատժվել է: Նա հեռացվել է ՆԳՆ համակարգից:

Ադրբեջանի ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովը երեկ հանդիպել է երիտասարդ ոստիկանների եւ նրան ծնողների հետ եւ բացատրել է սոցցանցերում նման արգելք սահմանելու իր որոշումը:

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովն այդ առնչությամբ կայքի հարցադրմանն այսպես է պատասխանել. «Ադրբեջանի Հանրապետության բոլոր քաղաքացիների նման ներքին գործերի մարմինների անձնակազմը եւս Սահմանադրությամբ հաստատված բոլոր իրավունքներից օգտվում է առանց սահմանափակումների»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am