Շփման խմբի բանակցությունների մասնակիցները մեկնել են Մինսկից

Armenpress 11:51, 25 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, որը մասնակցել Է Ուկրաինայի իրադրության կարգավորման հարցերով զբաղվող շփման խմբի հերթական նիստին, մեկնել Է Մինսկից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Մինսկում Ուկրաինայի դեսպանությունում:

«Նա Մինսկից մեկնել Է երեկ երեկոյան»,-տեղեկացրել են այնտեղ: Ինչպես գործակալությանը հայտնի Է դարձել դիվանագիտական այլ աղբյուրներից, բանակցությունների մյուս մասնակիցները նույնպես մեկնել են Մինսկից:

Դեկտեմբերին 24-ին Մինսկում ավարտվել է Ուկրաինայի իրադրության կարգավորման հարցերով զբաղվող շփման խմբի հանդիպումը, որը շարունակվել Է մոտավորապես հինգուկես ժամ:

Մինսկի բանակցություններին մասնակցել են Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, ԴԺՀ-ի լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը, ԼԺՀ-ի լիազոր ներկայացուցիչ Վլադիսլավ Դեյնեգոն, ինչպես նաեւ Ուկրաինայում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հայդի Տալյավինին եւ Կիեւում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը:

Դեկտեմբերի 24-ին ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել էր, որ Մինսկի հանդիպման գլխավոր հարցը կդառնա գերիների փոխանակման հետ կապված իրադրությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am