Սիմֆերոպոլը հայտարարվել է Ղրիմի մայրաքաղաք

Armenpress 17:51, 24 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի հանրապետության խորհրդարանը Սիմֆերոպոլը պաշտոնապես հանրապետության մայրաքաղաք է հայտարարել: Այս մասին որոշումն, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, այսօր ընդունվել է Ղրիմի խորհրդարանում:

Որոշումն ընդունվել է խորհրդարանի նիստին մասնակից 70 պատգամավորներից 69-ի «կողմ» քվերակության արդյունքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am