ՌԴ-ն ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու համար 270 մլն դոլար արտոնյալ վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի

Armenpress 18:40, 22 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի  Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում դեկտեմբերի 20-ին ստորագրվել է  ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համաձայնագիր, որով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2027 թվականը  երկարացնելու աշխատանքների համար ռուսական կողմը տրամադրելու է 270 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ պայմաններով վարկ և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համաձայնագիրն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և  «Ռոս Ատոմ» կոորպորացիայի տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am