Մոսկվան Օբամային հրավիրել է Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը

Armenpress 17:53, 22 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան հրավիրագիր Է ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ մասնակցելու ֆաշիզմի նկատմամբ Հաղթանակի 70-ամյակի առթիվ կազմակերպվելիք հանդիսություններին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Իհարկե, հրավիրագիր ուղարկել ենք»,-ասել Է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am