Արգենտինայում դատարանն օրանգուտանին օժտել Է մարդու իրավունքներով

Armenpress 11:26, 22 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում դատարանը որոշել է, որ վերջին 20 տարում Բուենոս Այրեսի կենդանաբանական այգում պահվող ամոթխած էգ օրանգուտանն ունի մարդուն հատուկ որոշ իրավունքներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Կապիկի պաշտպանները պահանջել են օրանգուտան Սանդրայի համար ճանաչել մարդու որոշ իրավունքներ եւ դրա հիման վրա վերջ դնել նրա անազատությանը:   

Եթե դատարանի վճիռը չվիճարկվի, կապիկին կտանեն Բրազիլիայի արգելոց, որտեղ նա կարող է ապրել ավելի մեծ ազատության պայմաններում: 

Իրավական բախման հիմքում ընկած Է այն հարցը, թե կենդանին արդյոք «իր» Է թե «անձ»:

Դեկտեմբերին Նյու Յորքի նահանգի դատարանը մերժել Է շիմպանզեին անազատությունից արձակելու համանման պահանջը՝ գտնելով, որ այն իր տիրոջ սեփականությունն Է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am