ՀՀ Նախագահը ԱԱԾ մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է ծառայության մի խումբ աշխատակիցների

Armenpress 21:40, 20 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնագիտական տոնի կապակցությամբ, Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների մասնագիտական տոնի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստում ծառայության աշխատակիցներին մեդալները հանձնեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրաբերումի համար, ՀՀ Նախագահի հրամանագրով, Մարտական ծառայության մեդալով պարգևատրվեցին ՀՀ ԱԱԾ վարչության պետ, գնդապետ Լևոն Սարգսյանը, ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գևորգ Բաբայանը, ՀՀ ԱԱԾ գլպավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, փոխգնդապետ Կարեն Հակոբյանը, ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության խմբի պետ, մայոր Էլլադա Նազարյանը, ՀՀ պետական պահպանության ծառայության բաժնի պետ, գնդապետ Արսեն Նադրյանը, ՀՀ պետական պահպանության ծառայության թինկնապահ, կապիտան Կարեն Սաղաթելյանը:

Հանդիսավոր նիստի ընթացքում ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի  հրամանագրով պարգևատրվեց ԼՂՀ բարձրագույն պարգևով՝ Մեսրոպ Մաշտոց մեդալով: Պարգևը Գորիկ Հակոբյանին հանձնեց ԼՂՀ ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am