Կոբզոնը երեք բեռնատար ամանորյա նվերներ Է ուղարկել Դոնեցկի երեխաներին

Armenpress 17:49, 20 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի երգիչ Իոսիֆ Կոբզոնը 4,5 հազար ամանորյա նվեր Է ուղարկել Դոնեցկի երեխաներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, երեք բեռնատարներ դեկտեմբերի 20-ին ժամանել են Դոնեցկ, եւ ներկայում դրանց բեռնաթափում Է կատարվում:

«Դոնբասի հայրենակցական միություն» հիմնադրամի ներկայացուցիչը, որն ուղեկցել Է այդ բեռը, պատմել Է, որ ծնունդով դոնբասցի Կոբզոնը երեխաներին 4,5 հազար նվեր Է ուղարկել՝ ըստ տարիքային խմբերի:  Տուփերից յուրաքանչյուրում խաղալիքներ են ու քաղցրավենիք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am