Դոլարը 465 դրամի միջակայքում է

Armenpress 11:29, 20 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել: Դեկտեմբերի 19-ի համեմատ դոլարն էժանացել է 13.91  դրամով` կազմելով միջինը 465  դրամ: Բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 458 է, առավելագույնը` 470 դրամ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 19,29 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 531.41 դրամով և վաճառում` 576.10 դրամով: Եվրոյի համար նվազագույն գինը 568  դրամ է, իսկ առավելագույնը` 586.50 դրամ: 

Երեկվա համեմատ 0.12  դրամով նվազել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.24  դրամով և վաճառում` 8.40 դրամով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am