Գների նվազումը Նախագահ Սերժ Սարգսյանի հետևողական գործունեության արդյունքն էր. Շարմազանով

Armenpress 00:47, 20 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում դրամի արժեզրկման հետևանքով առաջացած սպեկուլյացիոն երևույթների վերացումը և գնաճի նվազումը Նախագահ Սերժ Սարգսյանի հետևողական գործունեության արդյունքն էր:  «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգայի ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք արդեն երկու օր է` այդ հարցը քննարկում ենք, և ես էլ Ազգային ժողովի ելույթներում բազմիցս նշել եմ, որ խնդիրը մտահոգիչ է: Դա է պատճառը, որ մենք նախընտրեցինք փակ քննարկումները»- նշեց Շարամազանովըˋ կարծիք հայտնելով, որ այդ ձևաչափն, իրենց գնահատամամբ, արդյունավետ է եղել:

Աժ փոխխոսնակի գնահատմամբˋ ստեղծված իրավիճակն ունի օբյեկտիվ պատճառներ՝ միջազգային շուկայում տեղի ունեցող վայրիվերումներ, դոլար-ռուբլի փոխարժեքների տատանումներ, տրանսֆերտների կրճատում, որոնք ազդեցություն են ունենում նաև դրամի վրա: Կան նաև սուբյետիվ պատճառներ, որոնք են սպեկուլյատիվ երևույթները: Նա ընդգծեց, որ սպեկուլյացիաների հեղինակները խստորեն պատժվելու են: «Կան համապատասխան իրավական մարմիներ, որոնք կզբաղվեն դրանով»,- շեշտեց նա:

ՀՀԿ ԳՄ նիստին անդրադարձ է  եղել նաև ՀՀ Նախագահի այցին Բրյուսել, որտեղ Նախագահը մասնակցել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության ընդլայնված գագաթնաժողովին, արտաքին զարգացումներին,  մասնավորապես՝ Բելառուսի և Ղազախսանի կողմից ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի վավերացմանը: Քննարկվել են նաև ներքաղաքական խնդիրներˋ արատահերթ նիստերի արդյունքների, ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Նրա տվյալներով` անցնող տարի 123 համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունններում  68 տոկոս դեպքերում հաղթանակ են տարել Հանրապետական, 7 տոկոս դեպքերումˋ «Բարագավաճ Հայասատան» և 4 տոկոս դեպքերումˋ«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am