Ուկրաինայի եւ Բելառուսի նախագահները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 21-ին

Armenpress 17:44, 19 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի եւ Բելառուսի նախագահներ Պյոտր Պորոշենկոն եւ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում կանցկացնեն դեկտեմբերի 21-ին, բայց առայժմ չի ճշտվում, թե որտեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կիրակի օրը, ամենայն հավանականությամբ, մենք հանդիպում կունենանք Ուկրաինայի նախագահի հետ: Նա երեկ զանգահարեց ինձ եւ խնդրեց, որ մենք հանդիպենք, խոսենք մի քանի հարցերի շուրջ, ես ինքս Էլ ցանկություն հայտնեցի, որովհետեւ այս իրավիճակում խոսելու բան ունենք»,ասել Է Լուկաշենկոն, որի խոսքը մեջբերել են Բելառուսի պետական լրատվամիջոցները:

«Ելնելով այդ խոսակցույունից՝ ես հասկացա, որ Ուկրաինայի ղեկավարությունը, մասնավորապես, Ուկրաինայի նախագահը բացարձակապես խոչընդոտ չԷ Մինսկում բանակցությունների նոր փուլի սկսվելուն»,-հավելել Է Լուկաշենկոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am