Նավթի գնի անկումից Ճապոնիայի համար տնտեսական արդյունքը կարող Է կազմել 33,6 մլրդ դոլար

Armenpress 14:55, 19 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի գների համաշխարհային անկումը կարող Է Ճապոնիայի համար ապահովել 4 տրիլիոն իենի (33,6 միլիարդ դոլարի) չափով տնտեսական արդյունք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է երկրի Էկոնոմիկայի վերականգնման նախարար Ակիրա Ամարին:

«Կարծիք կա, որ նավթի գների անկումը կարող Է մեր երկրի համար ստեղծել 4 տրիլիոն իենի (33,6 միլիարդ դոլարի) չափով տնտեսական արդյունք,- նշել Է գերատեսչության ղեկավարը:- Եվ մեզ համար կարեւոր Է օգտագործել այդ շանսը՝ երկրի տնտեսությունը գնանկումից դուրս բերելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am