Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Armenpress 13:38, 19 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ին և 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Երևանում դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան՝ մառախուղ: Դեկտեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +10 աստիճան, դեկտեմբերի 22-ին` +9, դեկտեմբերի 23-24-ին` +8 աստիճան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am