Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 21.68 դրամով

Armenpress 10:09, 19 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել: Դեկտեմբերի 18-ի համեմատ դոլարն էժանացել է 21.68 դրամով` կազմելով միջինը 495.48  դրամ: Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 480 է, առավելագույնը` 510  դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոյի վաճառքի փոխարժեքն արդեն նվազել է 29.9 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 552.52 դրամով և վաճառում` 616.84 դրամով:

Երեկվա համեմատ 0.27 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.16  դրամով և վաճառում` 8.56  դրամով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am