Նիգերիայում «Բոկո Հարամ»-ի իսլամիստներն առեւանգել են առնվազն 185 կանանց ու երեխաների

Armenpress 17:39, 18 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորման իսլամիստները գյուղերից մեկի վրա կատարած հարձակման ընթացքում պատանդ են տարել առնվազն 185 կանանց ու երեխաների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զինյալներն օրերս գրոհել Էին Գումսուրի գյուղի վրա: Ավելի վաղ նշվել Էր, որ գյուղի վրա հարձակման հետեւանքով առեւանգվել են տասնյակ մարդիկ, սպանվել են 32-ը:

«Առեւանգել Է առնվազն 185 կին ու երեխա»,-ասված Է CNN հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, որը վկայակոչել Է տեղի իշխանության ներկայացուցիչներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am