Ֆուտբոլի ազգային թիմը տարին ավարտում էր 79-րդ հորիզոնականում

Armenpress 14:02, 18 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում նահաջել է 2 հորիզոնականով: Բեռնար Շալանդի սաները տարին ավարտում են 79-րդ հորիզոնականում: Ազգային ընտրանին ունին 436 միավոր: Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականն է: Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Արգենտինայի, Կոլումբիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Ուրուգվայի հավաքականները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի ազգային թիմը հաջորդ տարի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի մարտի 29-ին` հյուրընկալվելով Ալբանիայի թիմին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am