Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կրկին հաղթեց Էստոնիային

Armenpress 10:05, 18 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվել է ֆուտզալի Էստոնիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը: Առաջին հանդիպումն ավարտվել էր 3:1 հաշվով` հօգուտ մեր հավաքականի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կրկին հաղթանակ տոնեց, այս անգամ՝ 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Հենրիկ Գրիգորյանը և Էռնեստ Ակոպովը:

Դեկտեմբերի 19-ին մեր հավաքականը կմրցի Արարատ-ՏՏՈւ ակումբի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am