Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնել է Էստոնիա

Armenpress 11:28, 15 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնել է Էստոնիա, որտեղ կանցկացնի երեք ընկերական հանդիպում: Դեկտեմբերի 16-ին և 17-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Էստոնիայի ազգային հավաքականի, իսկ դեկտեմբերի 19-ին՝ «Արարատ-ՏՏՈւ» ակումբի հետ: Սա կլինի ֆուտզալի Հայաստանի հավաքականի վերջին նախապատրաստությունը հունվարի 13-18-ը Շվեդիայում կայանալիք ֆուտզալի Եվրոպայի 2016թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումներից առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ Էստոնիա է մեկնել հետևյալ կազմով. Էռնեստ Ակոպով` «Իբերիա սթար» (Վրաստան), Արտակ Պողոսյան` «Թալգրիգ», Հակոբ Լոբասյան` ՀՊՏՀ, Արմեն Բաբայան` «Թալգրիգ», Սարո Գալստյան` «Թալգրիգ», Սարո Մարդանյան` «Թալգրիգ», Գրիգոր Կապուկրանյան` «Մռավ», Արման Սահակյան` «Մռավ», Հենրիկ Գրիգորյան` «Մռավ», Անդրանիկ Կարապետյան` ՀՊՏՀ, Գուրգեն Խաչատրյան` ՀՊՏՀ, Արմեն Ղազարյան` «Գյումրի», Սարգիս Նասիբյան` «Yerevan IT», Տիգրան Գրիգորյան` «Yerevan IT», Անդրանիկ Սարգսյան` «Yerevan IT»:

Թիմի մրցակիցները կլինեն Իսրայելի, Շվեդիայի և Շոտլանդիայի հավաքականները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am