Հայաստանի շախմատային հաղթանակները կներկայացնի «Շախմատիստը» ֆիլմը

Armenpress 17:55, 12 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նկարահանվում է  «Շախմատիստը» ֆիլմը, որն ընդգրկվելու է ԱՊՀ 20-ամյակի առթիվ ստեղծված կինոալմանախում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Կինոնկարի ռեժիսորն է Արեն Վաթյանը:

«Ամեն երկիր ներկայացնում է 20 տարեկան մի անվանի գործչի՝ երաժշտի, մարզիկի և այլոց, այսինքն՝ որևէ բնագավառում հայտնի գործչի: Մենք խոսելու ենք շախմատի մասին, մեր օլիմպիական թիմի մասին: Հերոսը Գաբրիել Սարգսյանն է լինելու: Մենք այս ֆիլմում ներկայացնելու ենք հայկական շախմատի պատմությունը, մեր հաղթանակները, մրցանակները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գևորգ Գևորգյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am