Զավեն Անդրիասյանը 5 միավոր ունի ղազախական մրցաշարում

Armenpress 16:14, 8 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 8  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի շախմատիստները շարունակում են ելույթները ղազախական միջազգային մրցաշարում: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը եւ միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը Ղազախստանի Պավլոդար քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել են 5-ական միավոր: Աղյուսակը 7 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սերգեյ Վոլկովը (Ռուսաստան): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:

Պավլոդարի մրցաշարին մասնակցում են մոտ 100 շախմատիսներ: Բացի գրոսմայստերներից, մրցաշարին մասնակցում են նաև միջազգային կարգի վարպետներ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am