Մովսիսյանը և Հակոբյանը 4-ական միավոր ունեն Քաթարի մրցաշարի 6 տուրերից հետո

Armenpress 14:22, 2 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Վլադիմիր Հակոբյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել են 4-ական միավոր: Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը ունեն 3,5-ական, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը` 3-ական, Գաբրիել Սարգսյանը` 2,5 միավոր:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը: 6 միավորով աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Անիշ Գիրին (Հոլանդիա):

Մրցաշարին մասնակցում են 154 շախմատիստ, որոնցից մի քանիսը միջազգային կարգի վարպետներ են: Բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների թվում են Անիշ Գիրին, Վլադիմիր Կրամնիկը, Շախրիյար Մամեդյարովը, Լիրեն Դինգը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am