Գարեգին Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ

Armenpress 20:02, 28 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանին ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ նշանակելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահը որոշում է կայացրել ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am