Էբոլա վիրուսից 340 բուժաշխատող Է մահացել

Armenpress 16:45, 28 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա վիրուսից մահացած բուժաշխատողների թիվը հասել Է 340-ի, դրանով վարակվել են եւս 250-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 28-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը:

«Մահացությունը կազմում Է 35,7 տոկոս: Վարակման դեպքեր են գրանցվում նաեւ բժշկական անձնակազմի մեջ. Էբոլա տենդից տուժել են 592 բուժաշխատողներ, նրանցից 340-ը մահացել են»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ նոյեմբերի 23-ի տվյալների՝ Էբոլա տենդի զոհերի թիվը հասել Է 5689-ի, ընդամենը վարակվել Է 15 հազար 935 մարդ: Տուժածների մեծ մասը բաժին Է ընկնում արեւմտաաֆրիկյան երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am