Բիձինա Իվանիշվիլիի թոք-շոուն եթեր կհեռարձակվի Ամանորից հետո

Armenpress 15:15, 28 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մասնակցությամբ թոք-շոուն եթեր կհեռարձակվի ենթադրաբար 2015 թվականի սկզբին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, IPN գործակալությանը հայտնել Է հրապարակախոս Վասիլ Մագլափերիձեն, որը մասնակցում Է հաղորդման պատրաստմանը: Նրա խոսքով՝ GDS հեռուստաընկերության վերափոխման գործընթացի հետաձգումը ոչինչ չի փոխում:  

«Վերափոխման գործընթացը հետաձգվել Է ժամանակավորապես, այլ ո չթե ընդմիշտ: Թոք-շոուն եթեր կհեռարձակվի այն ժամանակ, երբ ալիքը կվերափոխվի ընդհանուր հեռուստահեռարձակման համար»,- հայտարարել Է Վասիլ Մագլափերիձեն:

Նրա խոսքով՝ թոք-շուն պլանավորվում Է ցուցադրել Ամանորից հետո:

Ընդհանուր հեռարձակման թույլատրագիրն անհրաժեշտ Է, որպեսզի GDS TV-ն կարողանա հեռարձակել հասարակական-քաղաքական հաղորդումներ: Այսօրվա դրությամբ հեռուստաալիքն ունի սոսկ ժամանցային հաղորդումների հեռարձակման թույլատրագիր: GDS TV-ը թույլատրագրի վերափոխման հայտ Է ներկայացրել այն բանից հետո, երբ հայտնի Է դարձել այդ ալիքում նոր հեռուստածրագրի համահաղորդավար դառնալու Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի մտադրության մասին, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am