Վրաստանը կառավարվում Է մեկ մարդու կամքով. Իրակլի Ալասանիա

Armenpress 16:32, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդ Իրակլի Ալասանիան այն կարծիքին Է, որ պետական հարցերի լուծումը կախված Է մեկ մարդու կամքից, եւ դրա համար Էլ ձգձգվում Է ամեն տեսակ որոշումների ընդունումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իրակլի Ալասանիան հայտարարել Է Forbes Georgia-ին տված հարցազրույցում:

Ինչպես նշել Է Ալասանիան, այնպես Է ստացվում, որ «եթե այս կամ այն հարցի լուծման համար հարկավոր Է 5 րոպե կամ, ասենք, մեկ ամիս, գործընթացը ձգձգվում Է երկու ամսով»:

 «Վերջին իրադարձությունների կապակցությամբ շատ հստակ դրսեւորվեց, թե Բիձինա Իվանիշվիլին որքանով Է տեղյակ այն մանրամասներին, որոնց մասին նույնիսկ դատախազությունն այդքան մանրամասն չի խոսում: Դա մեկ անգամ եւս ապացուցում Է, որ երկիրը կառավարվում Է մեկ մարդու կամքով, այլ ոչ թե ինստիտուտների կողմից եւ օրենքներով: Երբ իշխանության մեջ չկա վարչապետ, որը կարողանում Է ինքնուրույն որոշումներ ընդունել, երբ նա պարտավոր Է բոլոր հարցերը համաձայնեցնել կոնկրետ մարդու հետ, ապա դա վակուում Է ստեղծում, ինչը վնասում Է մեր երկրին»,-հավելել Է Ալասանիան, հաղորդել Է «Գրուզիա Online» գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am