Գիտնականները հայտնաբերել են անտեսանելի վահան, որը Երկրագունդը պաշտպանում Է մարդասպան-Էլեկտրոններից

Armenpress 15:14, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկիր մոլորակի մակերեւույթից մոտավորապես 11,5 հազար կիլոմետր բարձրության վրա գոյություն ունեցող անտեսանելի վահանը կանգնեցնում Է Վան Ալենի գոտուց գերարագ Էլեկտրոնների հոսքը, որոնք հայտնի են «մարդասպան-Էլեկտրոններ» անվանումով: Այս հայտնագործությունը կատարել են Կոլորադոյի համալսարանի գիտնականները, որոնք աշխատում են մթնոլորտի եւ տիեզերքի ֆիզիկայի Բոուլդերի լաբորատորիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Nature-ին:

Առեղծվածային արգելքը, որը խանգարում Է վնասաբեր մասնիկների ներթափանցմանը մթնոլորտ, հիշեցնում Է «Աստեղային ճանապարհի» տեխնոլոգիաները, նշում են ամերիկյան լրատվամիջոցները:  

1958 թվականին հայտնաբերվել են Վան Ալենի ճառագայթումային գոտիները: Դրանք բարձր Էներգիայի մասնիկների երկու օղակներ են, որոնք Երկիրը գոտեւորում են նրա մակերեւույթից շուրջ 40 հազար կիլոմետր հեռավորության վրա: Ներքին գոտին լի Է բարձր Էներգիայի պրոտոններով, իսկ արտաքինը՝ Էլեկտրոններով:  

Վան Ալենի գոտու բարձր Էներգիայով օժտված Էլեկտրոնները կարող են վնաս հասցնել ուղեծրային արբանյակների համակարգերին եւ նույնիսկ, ինչպես կարծում են հետազոտողները, վնասել տիզերագնացների առողջությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am