Հայաստանի հավաքականը 77-րդն է ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում

Armenpress 14:02, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կրկին նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

Նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 77-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ մեր ընտրանին նահանջել է 2 հորիզոնականով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, աղյուսակը ներկայացրել է ՖԻՖԱ-ն:  Նոյեմբերին Հայաստանի ընտրանին անցկացրել է մեկ հանդիպում: Պորտուգալական Ֆարո քաղաքում հյուրընկալվել և պարտվել է Պորտուգալիային:

Լավագույն տասնյակում ընդգրկվել են Գերմանիան, Արգենտինան, Կոլումբիան, Բելգիան, Հոլանդիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իսպանիան և Ուրուգվայը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am