Google-ն աշխատում Է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի համար. Ջուլիան Ասանժ

Armenpress 11:35, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Google ընկերությունը փաստորեն աշխատում Է ԱՄՆ-ի կառավարության՝ կոնկրետ պետդեպարտամենտի համար: Այս մերկացումները բովանդակում Է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի գիրքը, որը լույս կտեսնի դեկտեմբերի 1-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իսպանական Publico.es առցանց-թերթին:  

Թերթի տվյալների համաձայն՝ Ասանժն այդ եզրակացությանն Է հանգել 2011 թվականի հունիսին Google-ի նախագահ Էրիկ Շմիդտի եւ ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջարեդ Քոենի հետ կայացած հանդիպումից հետո: Ըստ Ասանժի՝ որոնիչի սեփականատեր ընկերությունը Հետաքննությունների համերկրային բյուրոյին եւ Կենտրոնական հետախուզական վարչությանը տարամադրում Է Էլեկտրոնային փոստով իր օգտատերերի նամակագրությանը ծանոթանալու անսահմանափակ հնարավորություն: Նման հնարավորություն գերատեսչությունների աշխատակիցները կարող են ստանալ առանց դատախազության կարգադրագրի կամ դատարանի որոշման ցանկացած ոստիկանական տեղամասում, կարծում Է WikiLeaks-ի հիմնադիրը:   

Ինչպես հաղորդել Է Publico-ն, «Google-ն ինչպես գտավ WikiLeaks-ը» գրքի շնորհանդեսը, որն իսպաներեն պատրաստել Է Clave Intelectual հրատարակչությունը, տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Մադրիդում: Միջոցառման ժամանակ պլանավորվում Է անցկացնել «կլոր սեղան» եւ Համացանցով կապի սեանս իր իսկ Ասանժի հետ, որը պատրաստ Է պատասխանելու բոլոր հարցերին եւ սպառիչ բացատրություններ տալու նոր մերկացումների կապակցությամբ:    

Ասանժը երկու տարի Է, ինչ չի հեռանում Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքից: Ավստրալացուն ապաստան Է տրամադրվել 2012 թվականին: Օրերս Էկվադորը երկարացրել Է WikiLeaks-ի հիմնադրին ապաստանի տրամադրման ժամկետը:

Միացյալ Նահանգների կառավարությունը նրան կասկածում Է լրտեսության մեջ, նա իր ինտերնետ-կայքով պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հրապարակման գործի ֆիգուրանտ Է: Այս հանցագործության համար պատժի առավելագույն չափը մահապատիժն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am