Ֆրանսիայում գտել են Շեքսպիրի պիեսների առաջին ժողովածուն

Armenpress 17:46, 26 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հյուսիսի Սենտ Օմեր ոչ մեծ քաղաքում գտել են Ուիլյամ Շեքսպիրի Առաջին ֆոլիոն (Առաջին ֆոլիո են անվանում Շեքսպիսի պիեսների առաջին ժողովածուն), տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

Գիրքը գտնվում էր Նոր Պա դե Կալե տարածաշրջանի Սենտ Օմեր քաղաքի գրադարանում: Այն հայտնաբերել են գրադարանավարները, երբ նախապատրաստում Էին հատուկ ցուցահանդես՝ նվիրված Նոր Պա դե Կալեի եւ Անգլիայի կապերին:

Ֆոլիոյում պակասում են մի քանի Էջեր, ներառյալ տիտղոսաթերթը: Գրադարանավար Ռեմի Կորդոնիեի խոսքով՝ դա Է ամենայն հավանականությամբ դարձել այն բանի պատճառը, որ գիրքը կատալոգ Է մտցվել որպես մի գործ, որն առանձնակի արժեք չի ներկայացնում: Գրքի իսկությունն արդեն հաստատել Է Նեւադայի համալսարանից շեքսպիրագետ Էրիկ Ռասմուսենը:

Գրքում կան ձեռագիր նշումներ, որոնք կօգնեն ավելի հստակ պատկերացում կազմել այն մասին, թե այդ պիեսներն ինչպես էին խաղում Շեքսպիրի ժամանակներում, նշել Է Կորդոնիեն: Ենթադրվում Է, որ Առաջին ֆոլիոն Սենտ Օմերի գրադարանին բաժին է հասել Ճիզվիտների միաբանությունից:

Առաջին ֆոլիոն դերասաններ Ջոն Հեմինգի եւ Հենրի Կոնդելի կողմից հրատարակվել Է 1623 թվականին՝ դրամատուրգի մահվանից յոթ տարի հետո: Նրանք աշխատում Էին շեքսպիրյան թատերախմբում: Գրքում տեղ են գտել Շեքսպիրի 38 հայտնի պիեսներից 36-ը: Առաջին ֆոլիոն համարվում Է անգլալեզու գրականության ամենակարեւոր գրքերից մեկը:

Ենթադրվում Է, որ ընդամենը հրատարակվել Է Շեքսպիրի պիեսների ժողովածուների 800 օրինակ, իսկ մեր օրեր են հասել 233-ը: Ֆրանսիայում գտնվում Է ֆոլիոյի միայն երկու օրինակ, ներառյալ այն մեկը, որը գտնվել Է Սենտ Օմերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am