ԵՄ-ն Եվրոպայի ռազմավարական ներդրումների նոր հիմնադրամ Է ստեղծում 300 մլրդ եվրոյի չափով

Armenpress 13:59, 26 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մտադիր Է ստեղծել Եվրոպայի ռազմավարական ներդրումների նոր հիմնադրամ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ Եվրախորհրդարանում ներկայացնելով 300 միլիարդ եվրոյի ներդրումային ծրագիրը: 

«Մեր պլանը հիմնվում Է երեք սյուների վրա. Դրանցից առաջինը Եվրոպայի ռազմավարական ներդրումների նոր հիմնադրամն Է,- ասել Է Յունկերը:- Հիմնադրամի հիմքում կլինի Եվրոպայի ներդրումային բանկը»: Նրա խոսքով՝ այդ մեխանիզմը, որն իր աշխատանքը կսկսի 2015 թվականի հունիսին, կկարողանա երեք տարում կուտակել 315 միլիարդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am