Քաթարի 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել նոյեմբեր ամսին

Armenpress 11:15, 26 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) նպատակ ունի աշխարհի 2022 թվականի առաջնությունը, որը կկայանա արաբական Քաթար երկրում, անցկացնել նոյեմբերի ամսին:

Մունդիալը այդ ամսին անցկացնելու որոշումը վերջնականապես կկայացվի հաջորդ` 2015 թվականին: Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, անդրադառնալով Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը, փաստել է, որ կլիմայական պայմանների պատճառով աշխարհի առաջնությունը նոյեմբեր կամ դեկտեմբերի ամսին անցկացնելը ճիշտ որոշում կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը 2022 թվականին կկայանա Քաթարում: Այս երկիրն առաջին անգամ կընդունի նման զանգվածային միջազգային մրցաշար: Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունը կկայանա Մերձավոր Արևելքում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am