Հայաստանի աղջիկների Մ-16 հավաքականը հաղթեց վրացուհիներին

Armenpress 18:56, 25 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանց» մարզադպրոցի մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի մինչև 16 տ. աղջիկների հավաքականի և Վրաստանի Քութայիսի քաղաքը ներկայացնող թիմի միջև ընկերական հանդիպումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` խաղն ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ մեր թիմի, որի կազմում գոլերի հեղինակներ դարձան Նորա Եղյանը և Կարինե Վահրադյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am