Blackberry- ն առաջարկել Է iPhone-ը փոխարինել իր նոր սմարթֆոնով՝ 550 դոլար լրավճարով

Armenpress 18:14, 25 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Blackberry սմարթֆոնների կանադական արտադրողն առաջարկել Է iPhone-ի օգտատերերին՝ իրենց սմարթֆոնը փոխարինել ընկերության Passport նոր քառակուսի սմարթֆոնով՝ լրավճարով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

Լրավճարի գումարը կախված Է iPhone-ի մոդելից եւ հասնում Է 400 դոլարի: Բացի այդ, բոլոր նրանք, ովքեր  կհամաձայնեն փոխանակմանը, կստանան Blackberry-ի ընծայական քարտը՝ 150 դոլար նոմինալով:

Ակցիան կգործի դեկտեմբերի 1-ից մինչեւ փետրվարի 13-ը եւ միայն Հյուսիսային Ամերիկայի տարածքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am