ԱԻՆ-ում ահազանգել են «Արմենիա» ՀԲԿ-ի ծննդատան հրդեհի մասին

Armenpress 23:33, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 24-ին` ժամը 20.55-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արմենիա» ՀԲԿ-ի  ծննդատան մասնաշենքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱԻՆ պաշտոնակլան կայքը, դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ի մանկական վերակենդանացման բաժանմունքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am