Կենտրոնական բանկը 2 տոկոսով բարձրացրել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը

Armenpress 20:53, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 24-ի նիստում ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել է 10.25 տոկոս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որոշումը ուժի մեջ է մտնում նոյեմբերի 25-ից:

Լոմբարդային ռեպոյի նախկին տոկոսադրույքը 8.25 էր: 

Լոմբարդային ռեպոն գործարք է, որով Բանկը Կենտրոնական բանկին շուկայական գնով վաճառում է պարտատոմսեր` գործարքի մարման օրը դրանք հետ գնելու և սահմանված տոկոսագումար վճարելու պարտավորությամբ, իսկ Կենտրոնական բանկը սեփականության իրավունքով ձեռք է բերում պարտատոմսեր` մարման օրը դրանք հետ վաճառելու պարտավորությամբ: Բանկի կողմից ներկայացված լոմբարդային ռեպո գործարք կնքելու ցանկացած առաջարկություն բավարարվում է անվերապահորեն: Լոմբարդային Ռեպո գործարք կնքվում է 1 օր ժամկետով, գործիքի կիրառումը հանգեցնում է իրացվելիության մակարդակի ավելացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am