Դաշնակահարուհի Արևիկ Բեգլարյանը հանդես կգա Ֆիլհարմոնիկի հետ

Armenpress 20:01, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը  ներկայացնում են համերգ` երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Արևիկ Բեգլարյանի մենակատարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊՖՆ մամուլի ծառայությունից, համերգը կանցկացվի նոյեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոյի ընթացքում կհնչեն Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Մոցարտի թիվ 41 Սիմֆոնիան: Որպես դիրիժոր հանդես կգա ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am