Ծիծեռնակաբերդի խճուղում «Լենդ Ռովեր»-ի և «Օպել»-ի բախումից 28-ամյա երիտասարդ է մահացել

Armenpress 19:10, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում նոյեմբերի 22-ին` ժամը 08.50-ին, իրար են բախվել «Լենդ Ռովեր» և  «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը՝ 1986թ. ծնված Լևոն Գասպարյանը, տեղում մահացել է, իսկ «Լենդ Ռովեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am