Բրիտանացի վերջին զինվորները լքել են Աֆղանստանը

Armenpress 16:14, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինվորական տեխնիկական անձնակազմը, որն Աֆղանստանում մնացել Էր բրիտանական առաքելության ավարտվելուց հետո, հեռացել Է երկրից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:

Ռազմական գործողությունը պաշտոնապես ավարտվել էր դեռ հոկտեմբերին, երբ Աֆղանստանում գտնվող բրիտանական վերջին ռազմակայանը՝ Գիլմենդի նահանգում տեղակայված Camp Bastion-ը հանձնվեց անվտանգության ազգային ուժերի հսկողությանը:

Աֆղանստանում իրականացված գործողությունը՝ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենատեւական արտասահմանյան գործողությունը, շարունակվել Է 13 տարի:

Այժմ երկիրը լքել Է նաեւ տեխնիկական անձնակազմը, որն աջակցություն Էր ցուցաբերում ռազմական գործողությանը:

«Այժմ Մեծ Բրիտանիան ջանքերը կկենտրոնացնի աֆղանական բանակի համար զինծառայողների պատրաստման վրա եւ կշարունակի ուժային գերատեսչությանն աջակցել Քաբուլում, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը Ղանդահարի օդանավակայանում կայացած հրաժեշտի արարողության ժամանակ:

Բրիտանացի զինծառայողները միջազգային զորակազմի շարքերում Աֆղանստանում Էին գտնվում 2001 թվականից: Գործողությունների ամբողջ ընթացքում բրիտանացիներն Աֆղանստանում կորցրել են 453 զինծառայող, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am