Ռուսաստանը Եվրամիության ռազմավարական գործընկերը չԷ. Մոգերինի

Armenpress 15:23, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության  դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ավստրիական Kurier հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ Ռուսաստանը Եվրամիության ռազմավարական գործընկերը չԷ, սակայն շարունակում Է կարեւոր երկիր լինել համագործակցության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

«Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ, դրանք չափազանց ակտուալ են մեր ընդհանուր աշխարհագրության, պատմության, մշակույթի, տնտեսության եւ Էներգետիկայի առումով: Սակայն Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործելակերպը նրան չի բնութագրում որպես Եվրամիության գործընկերոջ»,- հայտարարել Է Մոգերինին: Նա նշել Է, որ ԵՄ-ի սխալը չափազանց ուշ մասնակցությունն Է Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ եռակողմ երկխոսությանը:  

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ռուսաստանը ԵՄ-ի ռազմավարական գործընկերն Է արդյոք, նախարարը պատասխանել Է. «Ռուսաստանը ռազմավարական երկիր Է, սակայն այս փուլում ռազմավարական գործընկեր չԷ: Ռուսաստանը պատասխանատվություն Է կրում Ուկրաինայի արեւելքում անվտանգություն հաստատելու համար: Լավ կլիներ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ հաստատել»,- ասել Է Մոգերինին:

Նախարարը նաեւ ՌԴ-ին եւ ՆԱՏՕ-ին կոչ Է արել ի դեմս միմյանց չտեսնելու անհաշտելի ախոյանների. «Ես ՆԱՏՕ-ին կառաջարկեի Ռուսաստանը դիտել որպես իր պոտենցիալ գործընկեր»:

Ուկրաինայի կառավարությունից սպասումների թվում Մոգերինին նշել Է հետեւյալը. «(նրանց) մշակույթի եւ լեզվի հարգում, (ովքեր ապրում են Ուկրաինայի արեւելքում), ինքնավարության կարգավիճակ Արեւելքում եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ»: Երկրում կոռուպցիայի դեմ պայքարի եւ տնտեսական բարեփոխումների պատասխանատվությունը Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը նույնպես դնում Է Ուկրաինայի կառավարության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am