Քաղաքացին զինամթերք է հանձնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնում

Armenpress 13:17, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 23-ին` ժամը 14.30-ին, 1987թ. ծնված Արայիկ Մ.-ն կամավոր հանձնել է  20 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Արայիկ Մ.-ն հայտնել է, որ հրացանը գտել է նույն օրը` ժամը 13.30-ի սահմաններում, իրենց տան պատի մեջից` շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ: Ըստ նրա՝ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին: Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am